Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • USD

    498
    504

  • EUR

    544
    558

  • RUB

    6,21
    6,71

Կարևոր իրադարձություններ

Խաղաղ պայմաններում զոհերը շարունակվում են, իսկ Զինված ուժերը կարևորում են չհաջողված զենքի մատակարարման շուրջ քաշքշուքը. Արդյո՞ք պետք է հետ վերադարձնել ՊՆ հիերարխիկ նախկին համակարգը

17 Փետրվար, 2020 18:15
Խաղաղ պայմաններում զոհերը շարունակվում են, իսկ Զինված ուժերը կարևորում են չհաջողված զենքի մատակարարման շուրջ քաշքշուքը. Արդյո՞ք պետք է հետ վերադարձնել ՊՆ հիերարխիկ նախկին համակարգը

Վերջին շրջանում պաշտպանական գերատեսչությունում անընդհատ սխալներ են լինում և դրանց հիմնական պատճառները երկուսն են: Առաջին՝  կանոնակարգային հարաբերությունների խախտումը, և երկրորդը՝ձեռքբերումների գործընթացներում խնդիրներ: Ընդ որում, առաջինի վիճակագրության ու պատճառների վերաբերյալ հանրությունը չի կարողանում որևէ բացատրություն ստանալ։

Քաղաքացիները չեն կարողանում պահանջատեր լինել: Վերջերս ականատես եղանք, որ ՊՆ-ը ի դեմս խոսնակի՝ ԶԼՄ-ներին խնդրեց, որ զոհերի վերաբերյալ հարցերն ուղղեն ոչ թե իրեն, այլ՝ ԶՈՒ գլխավոր շտաբին, որն էլ իրապես չի արձագանքում տեղի ունեցող իրադարձություններին: Փոխարենը, ԶՈՒ գլխավոր շտաբը միանգամից արձագանքեց զենքի ձեռքբերման մրցույթի մասով կոնկրետ փաստերով հրապարակված հանրային Հ1-ի նյութին՝ հերքելով հրապարակված տեղեկատվությունը: 

Հիշեցնենք, որ Պաշտպանության նախարարությունը զինծառայողների համար գիշերային տեսողության սարքեր է ձեռբերել ռուսական Օրսիս ընկերությունից, սակայն, ՊՆ կասակածներ է ունեցել, որ ընկերությունը փորձել է  որսորդական նշանակության արտադրանք վաճառել հայկական բանակին և այստեղ առաջացել են խնդիրներ: Հատկանշական է, որ ռուսական ընկերության հայաստանյան ներկայացուցիչ՝ Օրսիս Արմս ընկերությունում,  բաժնետեր են ՀՀ ՊՆ բարձրաստիճան պաշտոնյաները՝ ՊՆ փոխգնդապետներ  Արթուր Գալստյանն ու Գևորգ Մանուկյանը, ովքեր միմյանց փոխարինել են նույն պաշտոնում։ Բացի այդ, ՀՀ ԶՈւ Գլխավոր շտաբի սպառազինության վարչության աշխատակից, Ա. Գալստյանի հորեղբոր որդին՝ Վիլեն Գալստյանը, ակտիվ մասնակցույթուն է ունենում գնումների կազմակերպման և ապրանքների ընդունման գործընթացներում: Սակայն, այսքանով չէ որ այս պատմությունն ավարտվում է, Ա. Գալստյանի հորը ու այլ բարեկամներին պատկանող ընկերությունները նույնպես անմասն չեն մնում իրենց բաժին գնումների պայմանագրեր ունենալու հաճույքից։ Զավեշտը կրկին այստեղ չի ավարտվում և արդեն բարձր սպայական կազմի ջատագով ու պաշտպան փաստաբան Ալեքսանդր Սիրունյանն է շարունակում գովերգել այս արդար բիզնես կառուցակարգը, որից մասնաբաժին է տրվել նաև իրեն՝ իր կնոջ Վերգինե Սարգսյանին Օրսիս Արմս ընկերությունում բաժնետեր կարգելու միջոցով։

Պաշտպանության ոլորտում առկա այս խնդիրների պատճառը կարող է թերևս այն լինել, որ համակարգը խախտված է՝ չկա այն մեկ մարդը, ով կղեկավարի համակարգը և պատասխանատու կլինի բոլոր ոլորտներում առկա խնդիրների համար:

Կառավարությունն այս ամենը պետք է հաշվի առնի և սահմանադրական փոփոխությունների հանրաքվեի ֆոնին քննարկման առարկա դարձնի նաև պաշտպանական գերատեսչության հիերարխիկ համակարգը։

Մեկնաբանություններ

Լրահոս

Դիտել ավելին