Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • USD

    498
    504

  • EUR

    544
    558

  • RUB

    6,21
    6,71

Կարևոր իրադարձություններ

Եվրամիությունը վերահաստատել է Բելառուսի դեմ պատժամիջոցները

17 Փետրվար, 2020 17:26
Եվրամիությունը վերահաստատել է Բելառուսի դեմ պատժամիջոցները

Եվրոպական Միությունն այսօր որոշել է ևս մեկ տարով երկարացնել պատժամիջոցները, որ սահմանված են Բելառուսի 4 քաղաքացիների նկատմամբ, և ընդհանուր երկրի նկատմամբ սահմանված զենքի վաճառքի արգելման մասին որոշումը։ Այս մասին ասվում է ԵԽ կայքում։

Մինչև 2021 թվականը, այսպիսով, կարգելվի Եվրամիություն մուտքը այն 4 անձանց նկատմամբ, ովքեր կապված են 1999-2000 թվականներին երկրում 2 քաղաքական գործչի, 1 լրագրողի ու 1 գործարարի անհետացման հետ։ Նույն ժամանակ կարգելվի ԵՄ անդամ որևէ երկրի կողմից Բելառուսին այնպիսի զինատեսակների վաճառքը, որպիսիք կարող են օգտագործվել երկրի ներսում բռնաճնշումների համար։

Պատժամիջոցների առաջին խումբը Բելառուսի նկատմամբ սահմանվել է 2004 թվականին, զենքի արգելքինը՝ 2011 թվականին։ Վերջինը, սակայն, չի վերաբերում է բիաթլոնի սպորտային զինատեսակներին։ Մինչ այս սահմանափակումներն ավելի խիստ են եղել, սակայն 2016 թվականին ԵՄ-ն որոշել է պատժամիջոցների ցուցակից հանել 170 մարդու անուն։

 
 
 
 
 

Մեկնաբանություններ

Լրահոս

Դիտել ավելին