Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • USD

    498
    504

  • EUR

    544
    558

  • RUB

    6,21
    6,71

Կարևոր իրադարձություններ

Ուհանից Ղազախստան տեղափոխված ՀՀ քաղաքացին ժամանել է Հայաստան

17 Փետրվար, 2020 16:56
Ուհանից Ղազախստան տեղափոխված ՀՀ քաղաքացին ժամանել է Հայաստան

Չինաստանի Ուհան քաղաքից Ղազախստան տեղափոխված ՀՀ քաղաքացի Սուսաննա Աղաջանյանը ժամանել է Հայաստան: «Արմենպրես»–ի հետ զրույցում այս մասին հայտնեցին ՀՀ արտաքին գործերի նախարարությունից:

Փետրվարի 2-ին Սուսաննա Աղաջանյանն Ուհանից Ղազախստան էր տարհանվել իր ցանկությամբ:

Ղազախական Tengrinews-ը հայտնել է, որ Չինաստանից Ղազախստանի մայրաքաղաք Նուրուլթան տարհանված 89 անձանց մոտ, որոնց թվում եղել է նաև Սուսաննա Աղաջանյանը, կորոնավիրուսի վարակ չի հայտնաբերվել:

Մեկնաբանություններ

Լրահոս

Դիտել ավելին