Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • USD

    498
    504

  • EUR

    544
    558

  • RUB

    6,21
    6,71

Կարևոր իրադարձություններ

Ախուրյանի ոստիկանները ապօրինի զենք-զինամթերք են հայտնաբերել Գյումրիում

17 Փետրվար, 2020 15:41
Ախուրյանի ոստիկանները ապօրինի զենք-զինամթերք են հայտնաբերել Գյումրիում

Ձեռնարկված հետախուզական միջոցառումների արդյունքում Ախուրյանի ոստիկանները փաստական տվյալներ ձեռք բերեցին, որ Գյումրու բնակիչ, 34-ամյա մի տղամարդ տանն ու ավտոտնակում  ապօրինի զենք-զինամթերք  և թմրամիջոց է պահում։

Հարուցվեց քրեական գործ, որի շրջանակներում փետրվարի 14-ին, դատարանի որոշմամբ, ոստիկանները խուզարկեցին տղամարդու բնակարանն ու ավտոտնակը՝ հայտնաբերելով 4 փամփուշտով լիցքավորված թմբուկավոր ատրճանակ, «ԻԺ» հրացան ու տարբեր հրազենների 60-ից ավելի փամփուշտ։

Հայտնաբերվեց նաև 10 փաթեթ կանեփի սերմ։ Ապօրինի զենք-զինամթերքն ու կանեփի սերմն ուղարկվել են փորձաքննության։ Նշանակվել են դատաձգաբանական ու դատաքիմիական փորձաքննություններ։ Հարուցված քրեական գործի նախաքննությունը շարունակվում է։

 

Մեկնաբանություններ

Լրահոս

Դիտել ավելին