Կարևոր իրադարձություններ

«Սպիտակցի Հայկո»-ի նկատմամբ հարուցված քրեական գործը կարճվել է

17 Փետրվար, 2020 14:46
«Սպիտակցի Հայկո»-ի նկատմամբ հարուցված քրեական գործը կարճվել է

«Սպիտակցի Հայկո» անունով հայտնի երգիչ Հայկարամ Ղեւոնդյանի նկատմամբ հարուցված քրեական գործը, 2018 թվականի դեկտեմբերի 14-ին Խանջյան փողոցում տեղի ունեցած կրկնակի վրաերթի վերաբերյալ, մի քանի օր առաջ կարճվել է՝ հանցակազմի բացակայության հիմքով։ 

Նրա փաստաբանը հայտնեց, որ մահն առաջին մեքենայի հարվածի հետեւանքով է եղել։

Նշենք որ Ղեւոնդյանին մեղադրանք էր առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 242-րդ հոդվածի 2-րդ մասով եւ 244-րդ հոդվածի հատկանիշներով՝ վրաերթի հետեւանքով ասֆալտին ընկած հետիոտնին վրա անցման ենթարկելու եւ ճանապարհատրանսպորտային պատահարի վայրը թողնելու համար։

Հիշեցնենք, որ 2018թ. դեկտեմբերի 14-ին ժամը 07:40-ի սահմաններում ՊՆ N զորամասի պայմանագրային զինծառայող Ա.Չ.-ն, վարելով իրեն ամրակցված, զորամասի հաշվեկշռում գտնվող «Կիա Սորենտո» մակնիշի ՊՆ 0032 Մ զինհամարանիշի ավտոմեքենան, Երեւան քաղաքի Խանջյան փողոցում վրաերթի է ենթարկել հետիոտն Քնարիկ Պետիկյանին՝ անզգուշությամբ առաջացնելով վերջինիս մահը:

 

Լրահոս

Դիտել ավելին