Կարևոր իրադարձություններ

Չինաստանից տարհանված ՀՀ քաղաքացին կարանտինից հետո դուրս է գրվել

17 Փետրվար, 2020 13:34
Չինաստանից տարհանված ՀՀ քաղաքացին կարանտինից հետո դուրս է գրվել

Չինաստանից տարհանված քաղաքացիները դուրս են գրվել Ղազախստանի մայրաքաղաք Նուրսուլթանի հիվանդանոցից, որոնց թվում ՝ մեկ ՀՀ քաղաքացի կա:

Ուհանից տարհանվելուց հետո նրանք երկու շաբաթ գտնվել են հիվանդանոցում կարանտինի մեջ: 89 հոգուց ոչ մեկի մոտ վարակ չի հայտնաբերվել:

Բացի Ղազախստանի և Հայաստանի քաղաքացիներից, Նուրսուլթանում կարանտինի մեջ է պահվել նաև Բելառուսի հինգ քաղաքացի:

Այս պահին կորոնավիրուսով վարակվածների թիվը գերազանցել է 70 հազարը: 1775 մարդ մահացել է վիրուսից, 11.175 հազարը բուժվել է:

 

Լրահոս

Դիտել ավելին