Կարևոր իրադարձություններ

Արթուր Վանեցյանը անդրադարձել է բանակում կատարվող վերջին իրադարձություններին

17 Փետրվար, 2020 12:17
Արթուր Վանեցյանը անդրադարձել է բանակում կատարվող վերջին իրադարձություններին

Ազգայինն անվտանգության ծառայության նախկին տնօրեն Արթուր Վանեցյանը Aravot.am-ի  հետ զրույցում անդրադարձել է բանակում կատարվող վերջին իրադարձություններին։

Պարոն Վանեցյան, տարին սկսվեց ներբանակային մտահոգիչ սպանություն-ինքնասպանությունների շարքով, որոնց դեռեւս իշխանությունները պատշաճ կերպով չեն արձագանքել։ Հասարակությունը շատ լարված է, պահանջում է գտնել եւ պատժել մեղավորներին, քայլեր ձեռնարկել բանակի առողջացման ուղղությամբ։ Որպես ուժային փակ համակարգում երկարամյա աշխատանքի փորձ ունեցող մարդ, որը նաեւ մեր նոր սերնդի գեներալներից է, կարո՞ղ եք Ձեր տեսանկյունը ներկայացնել՝ այսօրվա իրավիճակի պատճառների ու լուծման հնարավոր տարբերակների մասին։

Միաժամանակ կցանկանայի նշել այն գլխավոր հանգամանքը, որը պայմանավորում է ներբանակային զարգացումները։ Դա երկրում ստեղծված մթնոլորտն է։ Ասում են՝ բանակը հասարակության հայելին է, բանակում տիրող մթնոլորտն էլ հայելանման արտահայտությունն է հասարակության ներսում տիրող մթնոլորտի։

Ճամբարների կիսված, պառակտված, անընդհատ ներքին թշնամիներ փնտրող, արհեստականորեն «հնի» ու «նորի» բաժանվող հասարակության ներքին մթնոլորտը շատ արագ տեղ է գտնում բոլոր համակարգերում, այդ թվում՝ բանակում։ Միանգամայն հասկանալի ու արդարացի է հանրության կտրուկ պահանջը՝ գտնել եւ պատժել մեղավորներին։ Միեւնույն ժամանակ՝ խիստ վտանգավոր եւ անկանխատեսելի կարող է լինել՝ հանրային ցասման այս մեծ ալիքն ուղղելը դեպի բանակի հրամկազմ, սպաներ եւ ենթասպաներ՝ առանց պատշաճ եւ սթափ հետաքննության։ Մենք ունենք կայացած սպայակազմ, որոնց թվում մեծամասնություն են կազմում բարձր պրոֆեսիոնալները, իրական հայրենասերները։ Խնդիրները պետք է ուսումնասիրել՝ հնարավորինս խուսափելով ընդհանրացումներից եւ ծայրահեղացումից։ Անզգույշ գործելով՝ կարող ենք շատ վնասներ տալ՝ այս պահին մարդկանց հանգստացնելու համար։

Ավելի մանրամասն սկզբնաղբյուր կայքում՝ Aravot.am

 

Լրահոս

Դիտել ավելին