Կարևոր իրադարձություններ

Մեկնարկում է Սահմանադրության փոփոխությունների հանրաքվեի քարոզարշավը

17 Փետրվար, 2020 10:28
Մեկնարկում է Սահմանադրության փոփոխությունների հանրաքվեի քարոզարշավը

Այսօրվանից մեկնարկում է Սահմանադրության փոփոխությունների հանրաքվե քարոզարշավը, որը կտևի 44 օր ու կավարտվի ապրիլի 3-ին: Ձևավորվելու է «Այո»-ի և «Ոչ»-ի մեկական շտաբ։

«Այո»-ի շտաբ կազմավորել է «Իմ Քայլը» խմբակցությունը, իսկ «Ոչ»-ի ճամբարի համար միավորվել են որոշ իրավաբաններ ու իրավապաշտպաններ:

Հիշեցնենք, որ Սահմանադրության փոփոխությունների հանրաքվեով առաջարկվում է դադարեցնել Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանի և դատարանի 6 անդամների պաշտոնավարումը: Սահմանադրության փոփոխությունների հանրաքվեն տեղի կունենա ապրիլի 5-ին:

 

 

 

Լրահոս

Դիտել ավելին