Կարևոր իրադարձություններ

«Զարմացած ենք, որովհետև պատկերացնում էինք, որ Ալիևը մի քիչ ավելի խորը գիտելիքներ ունի սեփական պատմության վերաբերյալ»․ Դավիթ Բաբայան

17 Փետրվար, 2020 10:08
Հեղինակ՝ Դավիթ Բաբայան
«Զարմացած ենք, որովհետև պատկերացնում էինք, որ Ալիևը մի քիչ ավելի խորը գիտելիքներ ունի սեփական պատմության վերաբերյալ»․ Դավիթ Բաբայան

Արցախի պահպանողական կուսակցության ղեկավար, Արցախի նախագահի մամուլի խոսնակ  Դավիթ Բաբայանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․

«Փաշինյան-Ալիև բանավեճը ևս մեկ անգամ ապացուցում է, որ պաշտոնական Բաքուն պատրաստ չէ որևէ նորմալ, կառուցողական քայլի:


Զարմացած ենք, որովհետև պատկերացնում էինք, որ Ալիևը մի քիչ ավելի խորը գիտելիքներ ունի սեփական պատմության վերաբերյալ: Այն, ինչ ինքն ասում է, պրոպագանդայի տակ ընկած 3-րդ դասարանի երեխայի ասած է, խորհուրդ կտամ ավելի լավ նայել իրենց պատմությունը»:

 

Լրահոս

Դիտել ավելին