Կարևոր իրադարձություններ

«Եթե նրա ստվերը տեսնում էիր, ուրեմն այդտեղ պատմություն էր գրվում կամ լուսանկարվում». Արայիկ Հարությունյան

16 Փետրվար, 2020 23:51
Հեղինակ՝ Արայիկ Հարությունյան
«Եթե նրա ստվերը տեսնում էիր, ուրեմն այդտեղ պատմություն էր գրվում կամ լուսանկարվում». Արայիկ Հարությունյան

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանը ֆեյսբուքյան իր էջում լուսանկար է հրապարակել, կից գրառմամբ․ 

«Եթե նրա ստվերը տեսնում էիր, ուրեմն այդտեղ պատմություն էր գրվում կամ լուսանկարվում:

Քիչ առաջ տեղեկացա մեր պետության պատմությունը լուսանկարող Գերման Ավագյանի հանկարծամահ լինելու մասին: Շատ եմ ցավում»:

Հիշեցնենք, որ փետրվարի 16-ին 58 տարեկան հասակում հանկարծամահ է եղել հայտնի լուսանկարիչ Գերման Ավագյանը։ Որպես մահվան պատճառ է նշվում կաթվածը:

 

 

Լրահոս

Դիտել ավելին