Կարևոր իրադարձություններ

Մյունխենում ևս մեկ անգամ ակներև դարձավ, որ Իլհամ Ալիևն իր մտածելակերպով մնացել է 19-րդ դարում. Ռուբեն Ռուբինյան

16 Փետրվար, 2020 23:12
Հեղինակ՝ Ռուբեն Ռուբինյան
Մյունխենում ևս մեկ անգամ ակներև դարձավ, որ Իլհամ Ալիևն իր մտածելակերպով մնացել է 19-րդ դարում. Ռուբեն Ռուբինյան

Ազգային ժողովի «Իմ քայլ»-ը խմբակցության պատգամավոր, Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Ռուբեն Ռուբինյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել․  

«Փաշինյանը խոսում էր ներկայի ու ապագայի մասին, Ալիևը՝ անցյալի, ընդ որում՝ կեղծված և խեղաթյուրված անցյալի։ Փաշինյանը խոսում էր մարդկանց ու անվտանգության մասին, Ալիևը՝ տարածքների։ Կարծում եմ՝ Մյունխենում ևս մեկ անգամ ակներև դարձավ, որ Իլհամ Ալիևն իր մտածելակերպով մնացել է 19-րդ դարում՝ լավագույն դեպքում։

Ինձ հատկապես դուր եկավ վարչապետ Փաշինյանի հետևյալ միտքը, որ եթե ըստ Ալիևի հակամարտությունը ունի ռազմական լուծում, ապա արցախցիները դրան ի պատասխան իրավացիորեն և վստահաբար կարող են ասել, որ հակամարտությունն իրենք արդեն լուծել են»։

 

Լրահոս

Դիտել ավելին