Կարևոր իրադարձություններ

58 տարեկան հասակում հանկարծամահ է եղել լուսանկարիչ Գերման Ավագյանը

16 Փետրվար, 2020 22:38
58 տարեկան հասակում հանկարծամահ է եղել լուսանկարիչ Գերման Ավագյանը

Այսօր՝ փետրվարի 16-ին, 58 տարեկան հասակում հանկարծամահ է եղել լուսանկարիչ Գերման Ավագյանը։ Որպես մահվան պատճառ է նշվում կաթվածը:

Գերման Ավագյանը լուսանկարներ է ստեղծել Հայաստանի սոցիալական ներդրումների հիմնադրամի օրացույցի համար, Բաց հասարակության ինստիտուտի Վերսուս ստուդիայի հետ համատեղ ստեղծել «Արվեստը հայկական կալանավայրերում» օրացույցը, աշխատել տարբեր պարբերականների հետ:

Լուսանկարներում Գերման Ավագյանն անդրադառնում էր սոցիալական հարցերին, մտավոր առողջության խնդիրներին, հանքարդյունաբերության հարցերին, հաշմանդամության ու աղքատության խնդիրներին։

Ներկայացնում ենք Գերման Ավագյանի լուսանկարներից:

 

Լրահոս

Դիտել ավելին