Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • USD

    500
    506

  • EUR

    541
    553

  • RUB

    6,26
    6,66

Կարևոր իրադարձություններ

«Այո»-ի բրենդինգի բաց մրցույթ․ մասնակցեք եւ հաղթեք․ Նիկոլ Փաշինյան

16 Փետրվար, 2020 22:25
Հեղինակ՝ Նիկոլ Փաշինյան
«Այո»-ի բրենդինգի բաց մրցույթ․ մասնակցեք եւ հաղթեք․ Նիկոլ Փաշինյան

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում կիսվել է սահմանադրական փոփոխությունների հարցով հանրաքվեի «Այո»-ի նախընտրական շտաբի գրառմամբ, կից գրելով․

««Այո»-ի բրենդինգի բաց մրցույթ: Մասնակցեք եւ հաղթեք»։

Նշենք, որ սահմանադրական բարեփոխումների շրջանակում «Այո»-ի շտաբը հայտարարել է ․

«Սահմանադրական բարեփոխումների շրջանակում «Այո»-ի շտաբը հայտարարում է «Այո»-ի քարոզչական բրենդինգի բաց մրցույթ։ Մրցույթի շրջանակում հարկավոր է ստեղծել․

1. «Այո»-ի լոգո
2. Բաների, սքրոլերի դիզայն
3. Ֆլայերների դիզայն
4. Facebook-ի համար նախատեսված cover նկար
5. Facebook-ի համար նախատեսված profile նկար
6. Facebook-ի համար նախատեսված շրջանակ

Առաջարկներ կարող ներկայացնել բոլոր հետաքրքրված անհատները և կազմակերպությունները: Առաջարկները տեղադրվելու են ԱՅՈ ֆեյսբուքյան էջում, ինչպես նաև դրանք կարող են հանրայնացվել հեղինակների կողմից:

Առաջարկները հարկավոր է ուղարկել [email protected] էլ. փոստի հասցեին: Մրցույթի արդյունքները կամփոփվեն փետրվարի 25-ին: Հաղթող մասնակցին ընտրելու է ԱՅՈ-ի շտաբը:

1-ին տեղ՝ 3 միլիոն դրամ
2-րդ տեղ՝ 2 միլիոն դրամ
3-րդ տեղ 1 միլիոն դրամ»

Մեկնաբանություններ

Լրահոս

Դիտել ավելին