Կարևոր իրադարձություններ

Երևան-Մոսկվա չվերթը չի կայացել․ Քաղավիացիայի պարզաբանումը

16 Փետրվար, 2020 21:28
Երևան-Մոսկվա չվերթը չի կայացել․ Քաղավիացիայի պարզաբանումը
ՀՀ Քաղաքացիական ավիացիայի կոմիտեն ֆեյսբուքյան իր էջում հայտարարություն է տարածել․
 
«Հարգելի քաղաքացիներ,
Այսօր ռուսական Նորդ Վինդ ընկերության Ա321 ինքնաթիռի շարժիչի ոչ կայուն աշխատանքի պատճառով Երևան - Մոսկվա չվերթը չի կայացել: Ինքնաթիռը վերադարձել է Զվարթնոց օդանավակայանի կայանատեղի: Ինքնաթիռի անձնակազմը և ուղևորները չեն տուժել:
Ըստ ավիաընկերության հայաստանյան ներկայացուցչի՝ ուղևորները կսպասարկվեն սահմանված կարգով: Ավիաընկերությունը նախատեսում է նոր ինքնաթիռով Երևան-Մոսկվա թռիչքը իրականացնել ժ.01:20»։

 

Լրահոս

Դիտել ավելին