Կարևոր իրադարձություններ

Դավիթը մահացած զինծառայող Վահրամ Ավագյանի հետ լավ հարաբերությունների մեջ է գտնվել, չի եղել որևէ կոնֆլիկտ կամ վեճ․ պաշտպան

16 Փետրվար, 2020 20:54
Դավիթը մահացած զինծառայող Վահրամ Ավագյանի հետ լավ հարաբերությունների մեջ է գտնվել, չի եղել որևէ կոնֆլիկտ կամ վեճ․ պաշտպան

Պարտադիր ժամկետային զինծառայող, շարքային Վահրամ Մկրտիչի Ավագյանի մահվան դեպքի առթիվ քննվող քրեական գործով մեղադրյալ Դավիթ Մովսիսյանի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրված կալանավորման դատարանի որոշումը փետրվարի 10-ին բողոքարկվել է ՀՀ վերաքննիչ քրեական դատարանում: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում հայտնել է Դավիթ Մովսիսյանի փաստաբան Գոռ Գեւորգյանը։

«Ցանկացած իրավաբան, եթե վերցնի այդ որոշումը, միակ հետեւությունը, որ կանի՝ կամայական եւ ապօրինի որոշումն է: Դավիթը չի ընդունում իրեն առաջադրված մեղադրանքը: Եթե նայենք, թե ինչի համար է այդ մեղադրանքը առաջադրվել, ապա կասեմ, որ դա իրավական ֆանտազիայի արդյունք է: Ես համոզված եմ, որ շատ կարճ ժամանակահատվածում շատերն անակնկալի են գալու, որովհետեւ իրավական առումով գործ ունենք ուղղակի «բեսպրեդելի» հետ, որովհետեւ այլ կերպ ես չեմ կարող անվանել: Մի խոսքով` շատ ցավալի իրավիճակ ունենք, երբ որ բառիս բուն իմաստով քրեական իրավունքն ու դատավարությունը ոտքի տակ գցած վիճակ է, որովհետեւ այլ կերպ չեմ կարող մեկնաբանել»,- ասել է պաշտպանը։

Փաստաբանը նաև նշել է, որ Դավիթը մահացած զինծառայող Վահրամ Ավագյանի հետ լավ հարաբերությունների մեջ է գտնվել, չի եղել որեւէ կոնֆլիկտ կամ վեճ, որը կարող էր նման ծանր հետեւանքի հանգեցնել:

Ավելի մանրամասն սկզբնաղբյուր կայքում՝ NEWS.am

 

Մեկնաբանություններ

Լրահոս

Դիտել ավելին