Կարևոր իրադարձություններ

«Միջանձնային հարաբերությունները խնդիր են ոչ միայն բանակում, այլ մինչև բանակ հասնելը»․ Կարեն Հովհաննիսյան

16 Փետրվար, 2020 20:40
Հեղինակ՝ Կարեն Հովհաննիսյան
«Միջանձնային հարաբերությունները խնդիր են ոչ միայն բանակում, այլ մինչև բանակ հասնելը»․ Կարեն Հովհաննիսյան

Ռազմագետ, թուրքագետ Կարեն Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. 

«Երեկ Արագածոտնի մարզում 9 դպրոցահասակներ են վիճել և բանը հասել է դանակահարության: Սա ևս միջանձնային հարաբերություններ են, բայց այստեղ բոլորը կլռեն: Կլռեն առաջին հերթին ծնողները, քանի որ այստեղ հենց իրենք են պատասխանատու իրենց երեխաների համար, իրենք իրենց մեղավորությունը չեն տեսնում... Միջանձնային հարաբերությունները խնդիր են ոչ միայն բանակում, այլ մինչև բանակ հասնելը: Պարզապես բանակում պետք է լինի ավելի մոդեռն կարգ , որը կմեղմացնի այդ հարաբերությունների սրումը...

Հ.Գ. Ես էլ ունեմ այդ տարիքի որդի և իր արարքի համար ինքս եմ կրում ողջ պատասխանատվությունը»:

 

Լրահոս

Դիտել ավելին