Կարևոր իրադարձություններ

Ձյուն, մերկասառույց․ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ

16 Փետրվար, 2020 19:50
Ձյուն, մերկասառույց․ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ

Փետրվարի 16-ին, ժամը 19:50-ի դրությամբ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ: Այս մասին հայտնում են ԱԻՆ լրատվական ծառայությունից։

Արագածոտնի մարզի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները դեռ անորոշ ժամանակ փակ կլինեն: 

Վարդենյաց լեռնանցքը փակ է բեռնատարների համար, Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհը՝ դժվարանցանելի:

Դժվարանցանելի է նաև Սիսիան-«Զանգեր» հատվածը:

Սյունիքի, Կոտայքի մարզերի, Արագածոտնի մարզի Ապարանի և Արագածի տարածաշրջանների ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց:

Սյունիքի մարզի «Մեղրու սար» կոչվող հատվածում տեղում է ձյուն:

Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար:

ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկության համաձայն՝ ռուսական կողմում կա կուտակված մոտ 1000 բեռնատար ավտոմեքենա:

 

 

Լրահոս

Դիտել ավելին