Կարևոր իրադարձություններ

Արագածոտնի մարզում 1.5-ամյա երեխան ցած է ընկել շենքի 3-րդ հարկից․ երեխայի վիճակը գնահատվում է բավարար

16 Փետրվար, 2020 19:28
Արագածոտնի մարզում 1.5-ամյա երեխան ցած է ընկել շենքի 3-րդ հարկից․ երեխայի վիճակը գնահատվում է բավարար

Արագածոտնի մարզի Սասունիկ գյուղում փետրվարի 13-ին 1.5-ամյա երեխա է ցած ընկել շենքի 3-րդ հարկից: Այս մասին տեղեկանում ենք «Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ի հանրային կապերի գծով տնօրենի օգնական Գևորգ Դերձյանից:

Երեխան հիվանդանոց է ընդունվել ծանր վիճակում, փակ գանգուղեղային վնասվածքով, ունեցել է գլխուղեղի սալջարդ՝ միջին աստիճանի ծանրության։ Հոսպիտալացվել է վերակենդանացման բաժանմունքում։

Երեխան այսօր վերակենդացման բաժանմունքից տեղափոխվել է նյարդավիրաբուժական բաժանմունք։ Վիճակը գնահատվում է բավարար, կյանքին վտանգ չի սպառնում։

 

 

Լրահոս

Դիտել ավելին