Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • USD

    500
    506

  • EUR

    541
    553

  • RUB

    6,26
    6,66

Կարևոր իրադարձություններ

Վերջին շրջանում բանակում հաճախակի դարձած ցավալի իրադարձությունները ավելի քան մտահոգիչ են․ Դավիթ Սանասարյան

16 Փետրվար, 2020 18:36
Հեղինակ՝ Դավիթ Սանասարյան
Վերջին շրջանում բանակում հաճախակի դարձած ցավալի իրադարձությունները ավելի քան մտահոգիչ են․ Դավիթ Սանասարյան

Պետական վերահսկողական ծառայության նախկին պետ Դավիթ Սանասարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. 

«Վերջին շրջանում բանակում հաճախակի դարձած ցավալի իրադարձությունները ավելի քան մտահոգիչ են։

Իհարկե հեշտ է խոսել բանակում կատարվածի մասին, դժվար է տվյալ կարգուկանոնն ապահովել։ Իհարկե շատերը փորձում են ստեղծվածը քաղաքական շահարկումների առիթ դարձնել ու կեղտոտ շահեր սպասարկել։ Բայց քաղաքական շահարկումներից պաշտպանվելուց առավել կարևոր է կատարել քայլեր, որոնց արդյունքում կբացառենք կամ գոնե կնվազեցնենք մեր պաշտպանների կյանքի կորուստները։

Թերևս կան քայլեր, որոնք գոնե կկանխարգելեն նման դեպքերն ու համապատասխան կանոնակարգային հարաբերություններ կստեղծեն։ Շատ բան չեմ կարող գրել հրապարակային, սակայն թվեմ կարևորներն ըստ իս։

1. Նախևառաջ նման դեպքերի աճով պայմանավորված ակնհայտ է, որ ռազմական ոստիկանությունը մեղմ ասած թերանում է, ուստի անհրաժեշտ է առնվազն պաշտոնից ազատել ՌՈ պետին, օպերատիվ գծով տեղակալին, կայազորների պետերին և այլ պաշտոնյաների, իսկ ավելի կոնկրետ պետք է պատասխանատվության ենթարկել հանցավոր անգործության համար։

2. ԱԱԾ-ից պատասխանատվության կանչել զորամասերի համար պատասխանատու պաշտոնյաններին. ակնհայտ է, որ թերանում է «ասոբիստի» ինստիտուտը, որի աշխատանքային պարտականությունը չեմ ցանկանում հրապարակային գրել, թե ինչում է կայանում։

Զորամասերում աշխատանք իրականացնող այս երկու կառույցների ներկայացուցիչները ոչ թե պետք է զբաղվեն միայն հանցագործության բացահայտմանն ուղղված քայլերով (որոնք գրեթե լավ չեն իրականացնում), այլ պարտավոր են տիրապետել օպերատիվ իրավիճակին, թե զորամասերում ինչ մթնոլորտ է տիրում, ով ինչ ազդեցություն ունի զինվորների վրա, սպայական և ենթասպայական կազմի ներկայացուցիչները որքանով են կատարում իրենց պարտականությունները և այլն, ու զեկուցեն ՊՆ պատասխանատուներին՝ հետևություններ անելու, թերությունները վերացնելու և համապատասխան փոփոխություններ իրականացնելու համար։

Կարճ ասած՝ պետք է կանխարգելել, հետևանքի հետևից գնալու փոխարեն։

Եթե կա այս գիտակցությունն ու ոչինչ չի արվում, ապա սրա անունը հանցավոր անգործություն է ու պատասխանատուներին պետք է պատժել օրենքի ողջ խստությամբ»։

Մեկնաբանություններ

Լրահոս

Դիտել ավելին