Կարևոր իրադարձություններ

Մնացականյանը և Թլեուբերդին ուղենշել են հայ-ղազախական հարաբերությունների ներուժի օգտագործման քայլերը

16 Փետրվար, 2020 15:00
Մնացականյանը և Թլեուբերդին ուղենշել են հայ-ղազախական հարաբերությունների ներուժի  օգտագործման քայլերը

Մյունխենի անվտանգության խորհրդաժողովին մասնակցելու նպատակով Գերմանիայում գտնվող ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը փետրվարի 15-ին հանդիպել է Ղազախստանի Հանրապետության ԱԳ նախարար Մուխտար Թլեուբերդիի հետ։

Ինչպես  տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարության լրատվության և հանրային դիվանագիտության վարչությունից, զրուցակիցները շեշտել են երկկողմ հարաբերությունների պատմականորեն բարեկամական բնույթը և երկուստեք կարևորել քաղաքական երկխոսության, այդ թվում՝ բարձր մակարդակի փոխայցելությունների ակտիվացման անհրաժեշտությունը։ 

Զրուցակիցներն ուղենշել են հայ-ղազախական հարաբերություններում առկա ներուժի լիարժեք օգտագործմանն ուղղված քայլերը՝ այդ թվում միջկառավարական առևտրատնտեսական հանձնաժողովի աշխատանքների ակտիվացման, գիտամշակութային բնագավառում համագործակցության, բարձր տեխնոլոգիաների ոլորտում առկա լայն հնարավորությունների օգտագործման միջոցով։

«Հայաստանի և Ղազախստանի ԱԳ նախարարներն անդրադարձան միջազգային և տարածաշրջանային կազմակերպություններում հաստատված արդյունավետ համագործակցությանը, ուղենշեցին ԵԱՏՄ ու ՀԱՊԿ շրջանակներում գործընկերության զարգացման և ամրապնդման հեռանկարներին»,- ասվում է հաղորդագրության մեջ:

 

 

Լրահոս

Դիտել ավելին