Կարևոր իրադարձություններ

Ես Ադրբեջանի և Հայաստանի առաջնորդներից միակն եմ, ով ասում է, որ ցանկացած լուծում պետք է ընդունելի լինի բոլոր կողմների համար

15 Փետրվար, 2020 23:01
Ես Ադրբեջանի և  Հայաստանի առաջնորդներից միակն եմ, ով ասում է, որ ցանկացած լուծում պետք է ընդունելի լինի բոլոր կողմների համար

Մյունխենի անվտանգության համաժողովի շրջանակում ընթացող  Լեռնային Ղարաբաղի հիմնահարցի վերաբերյալ քննարկման ժամանակ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասաց մեզ միկոհեղափոխություններ են պետք: Իսկ այդպիսիք ինքն արդեն արել է բանակցային գործընթացում:  

«Միկրոհեղափոխություն բառը պայմանականորեն եմ օգտագործում: Դա պետք է մեզ, որ հետո ունենանք մինի հեղափոխություն, որով բեկում  կունենանք բանակցային գործընթացում: Ո՞րն էր այդ միկրոհեղափոխությունը: 2018-ի սեպտեմբերին ես հայտարարեցի, որ հայտարարեցի, որ Լեռնային Ղարաբաղի ցանկացած լուծում պետք է ընդունելի լինի Հայաստանի, Ղարաբաղի եւ Ադրբեջանի ժողովուրդների համար: Սա միկրոհեղափոխություն է, քանի որ ես Հայաստանի առաջնորդներից առաջինն եմ, ով ասում է, որ ցանկացած լուծում պետք է ընդունելի լինի բոլոր կողմերի համար: Արդեն ավելի քան մեկ տարի է անցել այդ հեղափոխությունից, ես արդեն ոչ միայն Հայաստանի միակ առաջնորդն եմ, ես Ադրբեջանի եւ Հայաստանի առաջնորդներից միակն եմ, ով ասում է, որ ցանկացած լուծում պետք է ընդունելի լինի բոլոր կողմների համար: Դա շատ կարեւոր միկրոհեղափոխություն է: Հաջորդն այն է, որ ես իմ մամլո ասուլիսներից մեկի ժամանակ սոցիալական ցանցերի հայ եւ ադրբեջանցի օգտատերերին կոչ արեցի սոցցանցերը չօգտագործել միմյանց վիրավորելու, սպառնալու համար: Ես կոչ արեցի նոր տեխնոլոգիաներն օգտագործել իրար  ավելի լավ հասկանալու համար: Դա էլ է մոտեցում,-ասաց Նիկոլ Փաշինյանը:

 

 

Լրահոս

Դիտել ավելին