Կարևոր իրադարձություններ

Թուրքիայում հայ իրավապաշտպանը պատմել է, որ իրավապահներն իրեն խուզարկել են մերկ վիճակում

15 Փետրվար, 2020 22:38
Թուրքիայում հայ իրավապաշտպանը պատմել է, որ իրավապահներն իրեն խուզարկել են մերկ վիճակում

Թուրքիայում հայ իրավապաշտպան Արլեթ Նաթալի Ավազյանը, որ հանրությանը հայտնի է  տեղի իշխանությունների վերաբերյալ սուր քննադատություններով, Twitter-ի իր միկրոբլոգում գրել է, թե ինչպես են թուրք իրավապահները անօրինական գործողություններ կատարել իր նկատմամբ: 

Նա մասնավորապես պատմել է, որ իրեն ապօրինի կերպով ձերբակալել են, որից հետո խուզարկել են մերկ վիճակում:  

«Տասնյակ հազարավոր կանայք նվաստացվում են՝ մերկ վիճակում խուզարկության ենթարկվելով։ Այս անօրեն մեթոդներին պետք է վերջ տրվի հնարավորինս շուտ»,- գրել է Նաթալի Ավազյանը։

Գրառմանը կից նա նաև տեսանյութ է հրապարակել, որտեղ ասվում է. «Իմ մարմինը ինձ է պատկանում։ Ինձ կարող է դիպչել միայն նա, ում ես թույլ կտամ։ Ինձ մերկ կարող է տեսնել միայն նա, ում ես թույլ կտամ»։

 

 

Լրահոս

Դիտել ավելին