Կարևոր իրադարձություններ

Երբ Տիգրան Մեծը բանակցում էր հռոմեացի զորավար Պոմպեոսի հետ, այդ ժամանակ աշխարհում որևէ տեղ Ադրբեջան անունով որևէ պետություն չկար. Փաշինյանը՝ Ալիևին

15 Փետրվար, 2020 21:24
Երբ Տիգրան Մեծը բանակցում էր հռոմեացի զորավար Պոմպեոսի հետ, այդ ժամանակ աշխարհում որևէ տեղ Ադրբեջան անունով որևէ պետություն չկար. Փաշինյանը՝ Ալիևին

Մյունխենի անվտանգության համաժողովի շրջանակներում շարունակվում է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի մասնակցությամբ պանելային քննարկումը: 

Քննարկման ժամանակ Իլհամ Ալիևը սխալ պատմական տեղեկություններ փորձեց հաղորդել հավաքվածներին՝ ասելով, թե իբրև Արցախը, Երևանը ադրբեջանական տարածքներ են եղել։

Ալիևի հաղորդած տեղեկատվությանը անդրադարձավ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ով  Ալիևին խնդրեց այդքան հեռու չգնալ և բացատրեց, որ երբ Տիգրան Մեծը բանակցում էր հռոմեացի զորավար Պոմպեոսի հետ, այդ ժամանակ աշխարհում որևէ տեղ Ադրբեջան անունով որևէ պետություն չկար։ Փաշինյանն ասաց, որ եթե հեռուն գնան, ապա ինքը կարող է ավելի հեռվից գալ, բայց դա ճիշտ մոտեցում չի համարում։

 

« Արցախը երբեք չի եղել անկախ Ադրբեջանի կազմում, այն միայն դրվել է Խորհրդային Ադրբեջանի տարածքի մեջ», – ասաց Փաշինյանը։

 

 

Լրահոս

Դիտել ավելին