Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • USD

    477
    480,5

  • EUR

    522
    530

  • RUB

    6,93
    7,33

Կարևոր իրադարձություններ

Առևտրի կետերում կխստացնեն հսկողությունը. «Ժողովուրդ»

15 Փետրվար, 2020 09:32
Առևտրի կետերում կխստացնեն հսկողությունը. «Ժողովուրդ»

««Ժողովուրդ» օրաթԵրթը գրում է.

Օրաթերթը գրել էր, որ ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցու­թյան պատգամավոր Հարություն Բաբայանը գրություն էր ուղարկել ՔԿ նա­խագահ Հայկ Գրիգորյանին՝ կապված առևտրի կենտրոններում ավելացող գողությունների հետ. և պետք է հրա­վիրվեր խորհրդակցություն: Եվ ահա, «ժողովուրդ» օրաթերթի տեղեկություն­ներով՝ խորհրդակցությունը կայացել է, որին մասնակցել են ՀՀ ոստիկանու­թյան, ՀՀ ազգային անվտանգության ծառայության, ՀՀ գլխավոր դատախա­զության, Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմից պաշ­տոնատար անձինք: Ներկա են եղել նաև Հարություն Բաբայանը և «Դալմա Գարդեն Մոլ», «Երևան Մոլ» առևտրի կենտրոններում գործունեություն ծավալող մի շարք ընկերությունների ներ­կայացուցիչներ: 

Մեզ հայտնի դարձավ, որ ՀՀ քննչական կոմիտեի նախագահի տեղակալ, ՀԿԳ քննության գլխավոր վարչության պետ Արթուր Մելիքյանը ներկաներին է ներկայացրել Երևանում գործող առևտրի կենտրոններում գոր­ծունեություն ծավալող մի շարք ընկե­րությունների սրահներից, ինչպես նաև առևտրի կենտրոններից կատարված հափշտակությունների և փորձերի դեպքերի առթիվ ուսումնասիրություն­ների վերաբերյալ տեղեկատվություն: 

Եվ ուսումնասիրությունների համաձայն՝ պարզվել է, որ երկու առևտրի կենտ­րոններում հափշտակություն կատա­րած և պատասխանատվության են­թարկված անձանցից 11-ի նկատմամբ խափանման միջոց է կիրառվել կալա­նավորումը, իսկ մնացած 348-ի նկատմամբ՝ անազատության հետ չկապված խափանման միջոցներ, այսինքն՝ 96,9%-ի դեպքում կալանավորում չի կի­րառվել: Հանդիպման ընթացքում որոշ­վել է, որ ոստիկանությունն ուսումնասի­րություն իրականացնի, թե որքան ու­ժեր է անհրաժեշտ կենտրոնացնել առևտրի կենտրոններում այնտեղ գո­ղության դեպքերը կանխելու նպատա­կով: Իսկ մյուս գերատեսչությունները առկա խնդիրները կարգավորելու նպա­տակով պետք է իրենց առաջարկները ներկայացնեն»,-գրում է թերթը:

Մեկնաբանություններ

Լրահոս

Դիտել ավելին