Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • USD

    476,5
    480

  • EUR

    518,5
    526,5

  • RUB

    7,2
    7,4

Կարևոր իրադարձություններ

Քաղաքապետարանը նպատակ ունի մինչև աշուն 100 ավտոբուս բերել եւ սկսել շահագործել. ՎԶԵԲ-ը թույլ կտա՞. «Հրապարակ»

15 Փետրվար, 2020 08:26
Քաղաքապետարանը նպատակ ունի մինչև աշուն 100 ավտոբուս բերել եւ սկսել շահագործել. ՎԶԵԲ-ը թույլ կտա՞. «Հրապարակ»

«Հրապարակ».թերթը գրում է.

Մենք գրել էինք, որ Երեւանի քաղաքապետարանը որոշել է փոխել տրանսպորտային ցանցը եւ դրա համար վարկային միջոցներ է փորձում հայթայթել։ Բանակցում են Վերակառուցման եւ զարգացման եվրոպական բանկի՝ ՎԶԵԲ-ի հետ։ Հայկ Մարությանը խնդրել է ՎԶԵԲ-ին` ավտոբուսների համար տրամադրվելիք վարկային մրցույթը հայտարարելուց առաջ թույլ տալ, որ գործընթացն սկսեն՝ ավտոբուսների գնման մրցույթը հայտարարեն, ինչը ՎԶԵԲ-ի կանոնակարգը թույլ չի տալիս (մրցույթն ամենավերջում պետք է հայտարարվի)։

Նպատակն այն է, որ մինչեւ աշուն 100 ավտոբուս բերեն եւ սկսեն շահագործել։ ՎԶԵԲ-ը թույլ կտա՞։  «Դժվար է ասել. բանակցում են, մինչեւ փետրվարի վերջը Հայկը պիտի կարողանա հասցնել, այլապես չի հասցնի մինչեւ ամառ, ինչպես խոստացել է վարչապետին»։ Ի դեպ, չի բացառվում, որ շուտով պաշտոնին հրաժեշտ տա նրա տեղակալը՝ Հրաչ Սարգսյանը, ում աշխատանքից դժգոհություններ կան։  

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

 

Մեկնաբանություններ

Լրահոս

Դիտել ավելին