Կարևոր իրադարձություններ

«Հանրաքվե նշանակելու մասին որոշումը նախ և առաջ քաղաքական որոշում է». Վահե Գրիգորյան

15 Փետրվար, 2020 00:00
«Հանրաքվե նշանակելու մասին որոշումը նախ և առաջ քաղաքական որոշում է». Վահե Գրիգորյան

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է Սահմանադրական դատարանի դատավոր Վահե Գրիգորյանը:

Լրագրողի հարցին թե ինչո՞ւ բանը հասավ հանրաքվեի Գրիգորյանը պատասխանել է․ «Հանրաքվե նշանակելու մասին որոշումը նախևառաջ քաղաքական որոշում է, բայց մինչ այդ որոշմանն անցնելը ուզում եմ շատ կարևոր, անկյունաքարային հարցի վերաբերյալ խոսել՝ Սահմանադրական դատարանի ճգնաժամի հանգուցալուծման համատեքստում, և կուզեի, որ քաղաքական գործիչներն այս հանգամանքի վրա հատուկ ուշադրություն դարձնեն: Եթե ՍԴ ճգնաժամի հանգուցալուծման նպատակը ժողովրդավարության պաշտպանությունը չէ Հայաստանում, որևէ այլ նպատակ չի կարող արդարացնել այս ճգնաժամի հանգուցալուծման նման կտրուկ միջոցները: Պետք է հասկանանք, որ ՍԴ ճգնաժամի հանգուցալուծման համար նման միջոցների գնալը՝ այսինքն՝ ՍԴ անդամների լիազորությունների դադարեցման հարցով հանրաքվե անցկացնելը ուղղված է ժողովրդավարության պաշտպանությանը Հայաստանում: Սա պետք է ունենա նախապատմություն: Եվ ես կարծում եմ, որ մենք արդեն շատ մոտեցել ենք այն կարևոր հանգրվանային կետին, որ ՍԴ գործունեությունը պետք է ստանա իրավաքաղաքական պատշաճ գնահատական, առանց այդ գնահատականի գործընթացը բովանդակազուրկ է դառնում, այն զրկվում է սահմանադրաիրավական և նաև քաղաքական բովանդակությունից»:

 

 

Լրահոս

Դիտել ավելին