Կարևոր իրադարձություններ

23-ամյա զինծառայողի մահացու հրազենային վիրավորում ստանալու դեպքի հանգամանքները պարզելու նպատակով քննչական խումբը դեպքի վայրում է․ ՔԿ

14 Փետրվար, 2020 23:18
Հեղինակ՝ ՀՀ Քննչական Կոմիտե
23-ամյա զինծառայողի մահացու հրազենային վիրավորում ստանալու դեպքի հանգամանքները պարզելու նպատակով քննչական խումբը դեպքի վայրում է․ ՔԿ

ՀՀ Քննչական Կոմիտեն ֆեյսբուքյան իր էջում հայտարարություն է տարածել․

«Ս.թ. փետրվարի 14-ին, ժամը 19:00_ի սահմանում 23-ամյա պայմանագրային զինծառայողի մահացու հրազենային վիրավորում ստանալու դեպքի հանգամանքները պարզելու նպատակով քննչական խումբը դեպքի վայրում է։ Կատարվում են համապատասխան քննչական գործողութուններ»։

Ավելի վաղ հայտնել էինք, որ ՊԲ արևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում, դեռևս չպարզված հանգամանքներում, մահացու հրազենային վիրավորում է ստացել ՊԲ պայմանագրային զինծառայող, 1997թ. ծնված Հայկ Ներսեսի Ասրյանը:

 

 

Լրահոս

Դիտել ավելին