Կարևոր իրադարձություններ

Երևանի Զաքյան փողոցի բնակարաններից մեկում հայտնաբերվել է կնոջ դի․ ԱԻն

14 Փետրվար, 2020 23:01
Երևանի Զաքյան փողոցի բնակարաններից մեկում հայտնաբերվել է կնոջ դի․ ԱԻն

Այսօր՝ փետրվարի 14-ին, ժամը 17:21-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Զաքյան փողոցի թիվ 2 շենքի բնակարաններից մեկի բնակիչը չի արձագանքում դռան թակոցներին և հեռախոսազանգերին: Այս մասին հայտնում են ԱԻՆ լրատվական ծառայությունից։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական ջոկատը:

Փրկարարները բացել են բնակարանի դուռը և նախասրահի հատակին հայտնաբերել Էմմա Մ.-ի (ծնված 1935 թ.) դին:

 

 

Լրահոս

Դիտել ավելին