Կարևոր իրադարձություններ

Արցախում անհայտ հանգամանքներում զինծառայող է մահացել

14 Փետրվար, 2020 21:47
Արցախում անհայտ հանգամանքներում զինծառայող է մահացել

Այսօր՝ փետրվարի 14-ին,  ժամը 19:00-ի սահմանում Արցախում պայմանագրային զինծառայող է մահացել: Այս մասին հայտնում է shamshyan.com-ը։

Դեռևս անհայտ հանգամանքներում, Արցախի պաշտպանության բանակի զինծառայողի դին է հայտնաբերվել: Թե ինչ հանգամանքներում է տեղի ունեցել մահը, այս պահին համապատասխան կառույցները պարզում են:

Մահացածը Սյունիքի մարզի բնակիչ,1997թ. ծնված Հայկ Ներսեսի Ասրյանն էր: 

 

 

 

Լրահոս

Դիտել ավելին