Կարևոր իրադարձություններ

Սուրեն Պապիկյանի տվյալների մասին հրապարակումներն ուղարկվել են Հատուկ քննչական ծառայություն

14 Փետրվար, 2020 21:05
Սուրեն Պապիկյանի տվյալների մասին հրապարակումներն ուղարկվել են Հատուկ քննչական ծառայություն

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանի վերաբերյալ տվյալների մասին հրապարակումներն ուղարկվել են Հատուկ քննչական ծառայություն։ Այս մասին հայտնում են դատախազությունից:

Տվյաներն ուղարկվել են ՀՔԾ՝ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 180-181-րդ հոդվածներով սահմանված կարգով նյութերի նախապատրաստմամբ դրանցում պաշտոնատար անձանց կողմից անձնական գաղտնիք պարունակող տվյալները հրապարակելու հանցավոր արարքի առերևույթ առկայությունը ստուգելու նպատակով:

Հիշեցնենք, որ մամուլում տեղեկություն էր տարածվել, որ «ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը թաքցրել է, որ ժամանակին քրեական հոդվածով մեղադրանք է առաջադրվել իրեն, և անգամ դատապարտված է եղել»:

Ավելի վաղ հայտնել էինք, որ այսօր Պապիկըանը ֆեյսբուքյան ուղիղ եթերի միջոցով պարզբանել էր հրապարակումը. «Դատապարտվել եմ 2 տարի 3 ամիս ժամկետով ազատազրկման՝ բանակում ոչ կանոնադրային հարաբերությունների հարցով»:

 

 

Լրահոս

Դիտել ավելին