Կարևոր իրադարձություններ

ԲՀԿ-ն չի մասնակցելու Սահմանադրական փոփոխությունների հանրաքվեի անցկացման գործընթացին

14 Փետրվար, 2020 17:38
ԲՀԿ-ն չի մասնակցելու Սահմանադրական փոփոխությունների հանրաքվեի անցկացման գործընթացին

ԲՀԿ-ն չի մասնակցելու Սահմանադրական փոփոխությունների հանրաքվեի անցկացման գործընթացին: Այս մասին, այսօր՝ փետրվարի 14-ին, ԲՀԿ քաղաքական խորհրդի նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց ԲՀԿ խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը:

Նա նախ նշեց, որ քաղխորհրդի նիստում Գագիկ Ծառուկյանը լսել է բոլորի կարծիքը, ապա հայտնել իրենը, որ ԲՀԿ-ն մշտապես կողմ է եղել ուղիղ ժողովրդավարության գործիքին, ինչպիսին հանրաքվեն է, այդուհանդերձ, մենք չենք կարող որեւէ մասնակցություն ունենալ իրավական առումով խոցելի այս գործընթացին:

«Ակնհայտ է, որ այս գործընթացի հենց սկզբից, իշխանությունը իրավական հարթությունից հարցը տեղափոխել է բացառապես քաղաքական հարթություն՝ խնդիրը վերածելով «Սեւ-սպիտակի» կործանարար հակամարտության, մինչդեռ ԲՀԿ-ի համար մեր հասարակության մեջ ջրբաժաններ եւ բարիկադներ ստեղծելու գործելաոճը մշտապես եղել է անընդունելի: Ժամանակ է վերջապես փակել հնի եւ նորի անպտուղ առճակատման այս էջը եւ մեր բոլոր հավաքական ներուժն ուղղել մեր երկրի եւ ժողովրդի համար առավել բարեկեցիկ եւ բարգավաճ ապագա կերտելու գործին:

ԲՀԿ-ն ջանք ու եռանդ չի խնայելու այս ամենը կյանքի կոչելու համար, ուստի ԲՀԿ-ի բոլոր անդամների, տարածքային կառույցների պատասխանատուների, պատգամավորների միաձայն որոշմամբ ԲՀԿ-ն չի մասնակցելու Սահմանադրական փոփոխությունների հանրաքվեի անցկացման գործընթացին»,-ասաց Նաիրա Զոհրաբյանը:

 

Լրահոս

Դիտել ավելին