Կարևոր իրադարձություններ

Ակնհայտ է, որ ինչ-որ ուժեր փորձելու են և փորձում են սաբոտաժի ենթարկել հանրաքվեի պրոցեսը. Ալեն Սիմոնյանը՝ ՀՀԿ-ի հայտարարության մասին

14 Փետրվար, 2020 16:45
Ակնհայտ է, որ ինչ-որ ուժեր փորձելու են և փորձում են սաբոտաժի ենթարկել հանրաքվեի պրոցեսը. Ալեն Սիմոնյանը՝ ՀՀԿ-ի հայտարարության մասին

Ազգային ժողովի փոխնախագահ Ալեն Սիմոնյանը, լրագրողներից տեղեկանալով ՀՀԿ այն հայտարարության մասին, որ նրանք որևէ կերպ չեն մասնակցելու հանրաքվեի քարոզարշավին, ասաց, որ ՀՀԿ-ի հայտարարություններին չի հետևում, որովհետև կարծում է, որ քաղաքական օրակարգում նրանց խոսքը այդքան էլ կշիռ չունի։

«Այդ հայտարարությունը ես գնահատում եմ որպես ևս մեկ առիթ, ևս մեկ պատճառ, դրդապատճառ՝ շատ ակտիվ մասնակցել հանրաքվեին, շատ ակտիվ գնալ, ասել՝ այո։

Ակնհայտ է, որ ինչ-որ ուժեր փորձելու են և փորձում են քողարկված ձևով, ինչպես նաև բացեբաց սաբոտաժի ենթարկել հանրաքվեի պրոցեսը»,- ասաց Սիմոնյանը:

 

Կարդացեք նաև՝ ՀՀԿ-ն որևէ ձևով չի մասնակցելու հակասահմանադրական հանրաքվեի քարոզարշավին․ հայտարարություն

 

Լրահոս

Դիտել ավելին