Կարևոր իրադարձություններ

Կասպից ծովը «կարմրել է»

14 Փետրվար, 2020 16:25
Կասպից ծովը «կարմրել է»

Դաղստանի բնակիչներին վախեցրել է Կասպից ծովի գույնը: Այս մասին հայտնում է Mk.ru-ն: Կասպից ծովն անսպասելիորեն կարմրել է:

Գիտնականները կարծում են, որ ծովի կարմիր գույնի պատճառը ջրիմուռներն են: Տաք ձմեռը փոխել է տարբեր տեսակի ջրիմուռների զարգացման դինամիկան:

Գիտնականները նաև վստահեցնում են, որ ծովի նոր գույնը շրջակա միջավայրին որևէ կերպ չի վնասի: Միաժամանակ հաղորդվում է, որ Կասպից ծովն առաջին անգամ չէ, որ կարմրում է:

 

Լրահոս

Դիտել ավելին