Կարևոր իրադարձություններ

Թուրքիան Երուսաղեմի հայկական թաղամասը «գնելու» փորձեր է կատարում

14 Փետրվար, 2020 13:52
Թուրքիան Երուսաղեմի հայկական թաղամասը «գնելու» փորձեր է կատարում

JewishPress.com-ը հոդված է հրապարակել Երուսաղեմի հայկական թաղամասում Թուրքիայի իշխանությունների հատուկ գործունեության մասին: Նշվում է, որ Թուրքիայի ներկայացուցիչները տեղի բնակիչների հետ հանդիպումների ընթացքում համոզում են, որ վերջիններս հրաժարվեն Հայոց ցեղասպանության հետ կապված պահանջներից:

Տեղի բնակիչ Իլյա Կախաբադյանը, որին է պատկանում Հայոց ցեղասպանության մասին լուսանկարների և փաստաթղթերի հազվագյուտ հավաքածուն, պատմել է թուրք դիվանագետի հետ հանդիպման մասին:

Ըստ Կախաբադյանի՝ դիվանագետը փորձել է համոզել իրեն, որ դադարեցնի Հայոց ցեղասպանության մասին տեղեկացնելու  ջանքերը, բայց մերժում է ստացել:

Նշվում է, որ թուրքական կողմը ֆինանսական միջոցների օգնությամբ փորձում է լուծել հայկական թաղամասը «գնելու» հարցը:

Թուրքերը մի քանի հազար դոլարի դրամաշնորհներ են առաջարկում տեղի հայերին: Նրանք նաև առաջարկում են բարձր գներով գնել տեղի բնակիչների տները, սակայն այս դեպքում ևս, մերժվում են:

Երուսաղեմում ավելացել է նաև թուրք զբոսաշրջիկների հոսքը: Իլյա Կախաբադյանի խոսքով՝ քաղաքում նրանք ոչնչացնում են Հայոց ցեղասպանության վերաբերյալ բոլոր պաստառները և հայերին դատապարտող գրաֆիտիներ նկարում շենքերի պատերին:

 

Լրահոս

Դիտել ավելին