Կարևոր իրադարձություններ

Թուրքիան արձագանքել է Սիրիայի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչմանը

14 Փետրվար, 2020 12:44
Թուրքիան արձագանքել է Սիրիայի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչմանը

Թուրքիայի արտաքին գործերի նախարարությունը հերթական անգամ էլ դատապարտել է Սիրիայի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչումը։ Թուրքիայի ԱԳՆ խոսնակը հայտարարել է, որ Սիրիան սրանով ցույց է տալիս իր «իրական դեմքը»։

Անկարան ակնարկել է, որ սիրիական իշխանությունները իրենց ժողովրդի դեմ բռնություններ են գործում, բայց դատապարտում են հայերի ցեղասպանությունը թուրքերի կողմից։

Հարկ է նշել, որ սիրիական ճգնաժամի ընթացքում հարևան Թուրքիան հանդես է եկել ահաբեկիչների աջակցի, ապա նաև Սիրիայի տարածքը բիրտ ուժով նվաճողի դերում, իրականացրել է էթնիկ զտումներ և տեղական բնակչության թյուրքացում։

 

Լրահոս

Դիտել ավելին