Կարևոր իրադարձություններ

Արագածոտնի մարզում Opel-ը մխրճվել է ձյուն մաքրող և աղ ու ավազ շաղ տվող մեքենայի մեջ. կա 5 վիրավոր, այդ թվում՝ 2 երեխա. Shamshyan.com

14 Փետրվար, 2020 11:34
Արագածոտնի մարզում Opel-ը մխրճվել է ձյուն մաքրող և աղ ու ավազ շաղ տվող մեքենայի մեջ. կա 5 վիրավոր, այդ թվում՝ 2 երեխա. Shamshyan.com

Երեկ՝ փետրվարի 13-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Այս մասին հայտնում է Shamshyan.com-ը:

Ժամը 16։50-ի սահմաններում Մարգարա-Վանաձոր-Տաշիր ավտոճանապարհի 53-րդ կմ-ում բախվել են Արագածոտնի մարզի բնակիչ, 31-ամյա Ամիրան Տալոյանի վարած Opel և Արմավիրի մարզի բնակիչ, 57-ամյա Սահակ Սահակյանի վարած «ՍԻՍՈՒ» մակնիշի (ձյուն մաքրող, աղ ու ավազ շաղ տվող) ավտոմեքենաները։
 
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով Ա. Տալոյանի ուղևորներ՝ Արագածոտնի մարզի բնակիչներ՝ 33-ամյա Բելլա Տալոյանը, 11-ամյա Մարինե Տալոյանը, 34-ամյա Սաման Տալոյանը, 26-ամյա Ջուլիետա Կոկլյանը և 2-ամյա Վիլիխան Կոկլյանը մարմնական վնասվաածքներով տեղափոխվել են «Ապարան» բժշկական կետրոն։


Կայքը հայտնում է, որ ճանապարհը եղել է անցանելի։ 

 

Լրահոս

Դիտել ավելին