Կարևոր իրադարձություններ

Հետախուզվողները ներկայացան ոստիկանների բացատրական աշխատանքի շնորհիվ

14 Փետրվար, 2020 11:20
Հետախուզվողները ներկայացան ոստիկանների բացատրական աշխատանքի շնորհիվ

Ոստիկանության Մալաթիայի բաժնի ՔՀԲ ծառայողների բացատրական աշխատանքի շնորհիվ փետրվարի 14-ին, ժամը 02.10-ին, Կիև-Երևան ինքնաթիռի ժամանումից հետո «Զվարթնոց» օդանավակայանից Մալաթիայի բաժին է ներկայացել 38-ամյա Սամվել Ա.-ն, որը 2017 թ. օգոստոսի 22-ից հետախուզվում էր որպես պատժի կրումից խուսափող դատապարտյալ:

Նրա ներկայանալու մասին տեղեկացվել է համապատասխան ծառայությանը:

Ոստիկանության Երևան քաղաքի վարչության ՔՀԲ ծառայողների բացատրական աշխատանքի շնորհիվ փետրվարի 14-ին, ժամը 00.30-ին, վարչություն է ներկայացել 50-ամյա Գագիկ Զ.-ն, որը հունվարի 9-ից ոստիկանության Նոր Նորքի բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 137-րդ հոդվածի (Սպանության, առողջությանը ծանր վնաս պատճառելու կամ գույք ոչնչացնելու սպառնալիքը) 1-ին մասի մեղադրանքով:
Խափանման միջոցը՝ ստորագրություն:

 

Լրահոս

Դիտել ավելին