Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • USD

    477
    480,5

  • EUR

    522
    530

  • RUB

    6,93
    7,33

Կարևոր իրադարձություններ

Սիփան Փաշինյանը՝ Երևանում, Հակոբ Սիմիդյանը՝ մարզերում. ՔՊ-ն բաշխել է աշխատանքները. «Հրապարակ»

14 Փետրվար, 2020 09:00
Սիփան Փաշինյանը՝ Երևանում, Հակոբ Սիմիդյանը՝ մարզերում. ՔՊ-ն բաշխել է աշխատանքները. «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է.

«Ինչպես հայտնի է, օրերս «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության նիստում որոշում կայացվեց, թե ովքեր են զբաղվելու սահմանադրական հանրաքվեի քարոզչությամբ։ 

Ըստ այդմ, որոշել են, որ սահմանադրական հանրաքվեի «այո»-ի շտաբը կղեկավարի տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը, ով արդեն արձակուրդ է վերցրել։

Տեղեկացանք նաև, որ այդ աշխատանքները Երևանում համակարգելու է Նիկոլ Փաշինյանի եղբորորդին՝ ԱԺ պատգամավոր Սիփան Փաշինյանը, ով ծնունդով Իջևանից է, իսկ մարզային շտաբների աշխատանքը համակարգելու է ԱԺ «Իմ քայլը» խմբակցության քարտուղար Հակոբ Սիմիդյանը»,-գրում է թերթը:


Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:

Մեկնաբանություններ

Լրահոս

Դիտել ավելին