Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • USD

    477
    480,5

  • EUR

    522
    530

  • RUB

    6,93
    7,33

Կարևոր իրադարձություններ

Եթե որևէ մեկս ԶՈւ-ում կատարում ենք գործունեություն, որն օրենքից դուրս է՝ միանշանակ պետք է լինի պատասխանատվություն․ Արծրուն Հովհաննիսյան

14 Փետրվար, 2020 00:04
Եթե որևէ մեկս ԶՈւ-ում կատարում ենք գործունեություն, որն օրենքից դուրս է՝ միանշանակ պետք է լինի պատասխանատվություն․ Արծրուն Հովհաննիսյան

Երեկ՝ փետրվարի 13-ին, Factor TV-ի հյուրն է եղել ՊՆ խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը։ 

Լրագրողը առաջարկելով անդրադառնալ ՊՆ–ի գնումներին հարցրել է․ «Այսօր տեղեկություն հրապարակվեց, որ ՊՆ փոխգնդապետ Արթուր Գալստյանը, որը բաժնեմաս ուներ  «ORSIS ARMS» ընկերությունում և իր հորեղբոր տղան՝ Վիլեն Գալստյանը, որն աշխատում է ՀՀ ԶՈւ Գլխավոր շտաբի սպառազինության վարչությունում, զենքերի  մատակարարման մրցույթների կազմակերպման հարցերում համագործակցում են: Մասնավորապես մամուլը գրել էր, որ Վիլեն Գալստյանի ուղիղ վերահսկողությամբ են կատարվում փորձարկումները, նա է կազմում տեխբնութագրերը և դրա արդյունքում այլ ընկերությունների ապրանքատեսակներ դուրս են մնում մրցակցությունից, առավելությունը տրվում է հորեղբոր անվան հետ կապվող ՍՊԸ–ին: Ինչո՞ւ այս փոփոխությունները ՊՆ չեն հասնում»:

Ի պատասխան Արծրուն Հովհաննիսյանը ասել է․ «Այդ դեպքի շրջանակներում կա քրեական գործ, ես ձեռնպահ կմնամ հստակ մեկնաբանություններ տալուց, թե ինչ է տեղի ունեցել: Բայց, եթե որևէ մեկս ԶՈւ-ում կատարում ենք գործունեություն, որն օրենքից դուրս է՝ միանշանակ պետք է լինի պատասխանատվություն»:

 

Մեկնաբանություններ

Լրահոս

Դիտել ավելին