Կարևոր իրադարձություններ

Սուրիկ Խաչատրյանի դեմ ենթադրյալ մահափորձի գործով պաշտպանական կողմը հնարավոր է միջնորդի դատակոչել Սերժ Սարգսյանին․ «Հայկական ժամանակ»

13 Փետրվար, 2020 22:49
Սուրիկ Խաչատրյանի դեմ ենթադրյալ մահափորձի գործով պաշտպանական կողմը հնարավոր է միջնորդի դատակոչել Սերժ Սարգսյանին․ «Հայկական ժամանակ»

«Հայկական ժամանակ»-ը գրում է․ 

Սյունիքի նախկին մարզպետ, «Լիսկա» մականունով հայտնի Սուրիկ Խաչատրյանի դեմ 2015 թվականին տեղի ունեցած ենթադրյալ մահափորձի գործով հնարավոր է՝ պաշտպանական կողմը միջնորդություն ներկայացնի՝ դատակոչելու Սերժ Սարգսյանին, Սուրիկ Խաչատրյանին եւ Գորիսի նախկին ոստիկանապետին:

Այս մասին «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում ասել է գործով ամբաստանյալ Գարեն Աթաջանյանի պաշտպան Վահան Հովհաննիսյանը:

Բանն այն է, որ դեռեւս նախորդ տարի՝ դատարանում ցուցմունք տալիս, ամբաստանյալ Գարեն Աթաջանյանը անակնկալ հայտարարություն էր արել: Նա, մասնավորապես, նշել էր, որ տեղի ունեցածն իրականում ոչ թե մահափորձ էր, այլ Սուրիկ Խաչատրյանի կողմից կազմակերպված բեմադրություն, որին մասնակցություն է ունեցել նաեւ Սերժ Սարգսյանը: Ըստ Գարեն Աթաջանյանի ցուցմունքի՝ 2015 թվականին մյուս ամբաստանյալը՝ Հենրիկ Ավագյանը, հանդիպում է ունեցել Սուրիկ Խաչատրյանի հետ եւ պայմանավորվածություն ձեռք բերել, որ կազմակերպեն սպանության փորձի նմանակում: Աթաջանյանի խոսքով՝ նպատակը եղել է այն, որ դրա դիմաց մարզպետը լուծեր մյուս ամբաստանյալ Հենրիկ Ավագյանի՝ Սյունիք գյուղում ունեցած խնդիրները, որ դիմում գրել տար գյուղապետին այն մասին, որ վերջինիս փոխարեն նշանակվեր Հենրիկ Ավագյանը: Իսկ մարզպետի շահագրգռվածությունը, ըստ Աթաջանյանի, եղել է այն, որ գործի մեջ ներգրավվեն  Բուդաղյանները եւ Քաջարանի պղնձամոլիբդենային գործարանի՝ այդ ժամանակվա տնօրեն Մաքսիմ Հակոբյանը, այլ խոսքով՝ ամեն ինչ բեմադրվել էր նրա համար, որ մեղադրյալի աթոռին հայտնվեին Բուդաղյանները եւ Մաքսիմ Հակոբյանը:

Ցուցմունք տալիս Աթաջանյանը պատմել էր նաեւ, որ նախաքննության ավարտական փուլում քննիչը մարզպետի հետ միասին այցելել է «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ,  որտեղ ինքը գտնվել է: Քննիչի դուրս գալուց հետո, երբ Աթաջանյանը մենակ է մնացել մարզպետի հետ, վերջինս թղթի վրա գրել է Մաքսիմ Հակոբյանի անուն-ազգանունը՝ ասելով, որ նա պետք է տա նաեւ այդ մարդու անունը, որ պետք է ասի՝ իբր պատվերը ստացել են ոչ միայն Բուդաղյաններից, այլ նաեւ Մաքսիմ Հակոբյանից: Աթաջանյանի խոսքով՝ ինքը հրաժարվել է դա անել, ինչից հետո մարզպետը հայտնել է, որ այդ հարցը համաձայնեցված է Սերժ Սարգսյանի հետ, եւ ասել է՝ եթե նա Մաքսիմ Հակոբյանի անունը չտա, ապա ցմահ մնալու է բանտում:

Առավել մանրամասն սկզբնաղբյուր կայքում՝ armtimes.com

 

Լրահոս

Դիտել ավելին