Կարևոր իրադարձություններ

Մ6 ավտոճանապարհի Վանաձորից դեպի Ալավերդի 21-րդ կիլոմետրի վրա տեղի է ունեցել ջրագծի վթար․ տվյալ հատվածը ժամանակավորապես փակ է

13 Փետրվար, 2020 21:51
Մ6 ավտոճանապարհի Վանաձորից դեպի Ալավերդի 21-րդ կիլոմետրի վրա տեղի է ունեցել ջրագծի վթար․ տվյալ հատվածը ժամանակավորապես փակ է

«Տրանսպորտային ծրագրերի իրականացման կազմակերպություն»-ը հայտարարություն է տարածել․

«Մ6, Վանաձոր-Ալավերդի-Վրաստանի սահման միջպետական նշանակության ավտոճանապարհի՝ Վանաձորից դեպի Ալավերդի 21-րդ կիլոմետրի վրա տեղի է ունեցել ջրագծի վթար: Վթարի հետևանքով ջուրը վնասել է ճանապարհի կողնակի և ծածկի մի հատված: Այժմ կատարվում են ճանապարհի ծածկի մաքրման և ժամանակավոր վերականգնման աշխատանքներ:

Հարգելի՛ վարորդներ, տվյալ ճանապարհահատվածը ժամանակավորապես փակ է: Ճանապարհի մաքրման և վերականգնման աշխատանքների ավարտից հետո կտրվի լրացուցիչ տեղեկատվություն»:

 

 

Լրահոս

Դիտել ավելին