Կարևոր իրադարձություններ

Դավիթ Տոնոյանը Բելառուսի պաշտպանության նախարարի հետ քննարկել է տարածաշրջանային անվտանգությանն առնչվող հարցեր

13 Փետրվար, 2020 20:47
Դավիթ Տոնոյանը Բելառուսի պաշտպանության նախարարի հետ քննարկել է տարածաշրջանային անվտանգությանն առնչվող հարցեր

Փետրվարի 13-ին մեկնարկել է ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանի պաշտոնական այցը Բելառուսի Հանրապետություն։ Այս մասին հայտնում են պաշտպանության նախարարության լրատվական ծառայությունից։

Այցի առաջին օրը կայացել է Դավիթ Տոնոյանի հանդիպումը Բելառուսի Հանրապետության պաշտպանության նախարար Վիկտոր Խրենինի և Բելառուսի Հանրապետության Անվտանգության խորհրդի պետական քարտուղար Անդրեյ Ռավկովի հետ։

Կողմերը քննարկել են երկու պետությունների ռազմական համագործակցության ներկա վիճակն ու զարգացման հեռանկարները, ինչպես նաև տարածաշրջանային անվտանգությանն առնչվող խնդիրներ, հաստատվել է Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության և Բելառուսի Հանրապետության պաշտպանության նախարարությունների միջև 2020 թվականի երկկողմ համագործակցության ծրագիրը։

 

Լրահոս

Դիտել ավելին