Կարևոր իրադարձություններ

Վաչագան Ղազարյանի կողմից շորթում կատարելու դեպքի առթիվ հարուցված քրգործը հանցակազմի բացակայության պատճառով կարճվել է․ «Ազատություն»

13 Փետրվար, 2020 20:46
Վաչագան Ղազարյանի կողմից շորթում կատարելու դեպքի առթիվ հարուցված քրգործը հանցակազմի բացակայության պատճառով կարճվել է․ «Ազատություն»

Սերժ Սարգսյանի թիկնազորի նախկին պետ Վաչագան Ղազարյանի կողմից ենթադրյալ շորթում կատարելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործը կարճվել է: Այս մասին «Ազատության»  հետ զրույցում հայտնել են Հատուկ քննչական ծառայությունից (ՀՔԾ):

«Այդ մասով քննիչը կարճել է գործը՝ հանցակազմի բացակայության պատճառով», - հայտնել են ՀՔԾ-ից:

Վաչագան Ղազարյանի նկատմամբ 2018 թվականի ամռանը մեղադրանք է առաջադրվել Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողով ներկայացրած հայտարարագրերում իր ունեցած դրամական միջոցների իրական չափի մասին հայտարարագրման ենթակա տվյալները թաքցնելու, ապօրինի հարստանալու համար, և այս գործի շրջանակներում նա նաև մեղադրվում էր շորթման համար:

 

 

Լրահոս

Դիտել ավելին