Կարևոր իրադարձություններ

Անհրաժեշտության դեպքում պացիենտները բժշկական ծառայությունը կստանան Վայքի և Երևանի «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոններում․ ԱՆ

13 Փետրվար, 2020 20:14
Անհրաժեշտության դեպքում պացիենտները բժշկական ծառայությունը կստանան Վայքի և Երևանի «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոններում․ ԱՆ

Երևան-Երասխ-Գորիս-Մեղրի ավտոճանապարհի` Սիսիան-Գորիս հատվածը փետրվարի 12-ից փակվել է եղանակային պայմանների պատճառով, որի արդյունքում Սիսիանում բնակվող 9 պացիենտներ չեն կարողանում Գորիսի բժշկական կենտրոնում ստանալ հեմոդիալիզի ծառայություն: Այս մասին հայտնում են առողջապահության նախարարության լրատվական ծառայությունից։

Առողջապահության նախարարությունը կարգավորել է այս հարցը և պացիենտներն անհրաժեշտության դեպքում բժշկական ծառայությունը կարող են ստանալ Վայքի և Երևանի «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոններում:

Հարկ է նշել, որ հարցի վերաբերյալ նախարարությունն անմիջական կապի մեջ է Գորիսի ԲԿ-ի հետ:

 

 

Լրահոս

Դիտել ավելին