Կարևոր իրադարձություններ

ԱԺ-ն ամբողջությամբ ընդունեց ընդունեց հակածխախոտային օրինագիծը

13 Փետրվար, 2020 19:19
Հեղինակ՝ ՀՀ առողջապահության նախարարություն
ԱԺ-ն ամբողջությամբ ընդունեց ընդունեց հակածխախոտային օրինագիծը

Խորհրդարանը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ՝ 76 կողմ, դեմ 16 և 7 ձեռնպահ ձայներով, ընդունեց «Ծխախոտային արտադրատեսակների և դրանց փոխարինիչների օգտագործման հետևանքով առողջությանը հասցվող վնասի նվազեցման և կանխարգելման մասին» օրենքում փոփոխություն կատարելու նախագիծը:

ՀՀ առողջապահության նախարարության ֆեյսբուքյան պաշտոնական էջը հարտարարություն է տարածել․

«ՀՀ Ազգային ժողովը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունել է «Ծխախոտային արտադրատեսակների և դրանց փոխարինիչների օգտագործման հետևանքով առողջությանը հասցվող վնասի նվազեցման և կանխարգելման մասին» օրենքի նախագիծը, որով առաջարկվում է ծխելն արգելել հանրային փակ տարածքներում, ինչպես նաև հանրային սննդի բոլոր օբյեկտներում:

Ծխախոտային արտադրատեսակների և դրանց փոխարինիչների օգտագործման հետևանքով առողջությանը հասցվող վնասի նվազեցման և կանխարգելման մասին օրենքի նախագծի և կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթը ԱԺ փետրվարի 13-ի նիստում ներկայացրել էր ՀՀ առողջապահության փոխնախարար Լենա Նանուշյանը»:

Նշենք, որ օրենքն ընդունվել է ամբողջությամբ՝ 76 կողմ, դեմ 16 և 7 ձեռնպահ ձայներով։

 

Լրահոս

Դիտել ավելին