Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • USD

    476,5
    480

  • EUR

    519,5
    527,5

  • RUB

    7,19
    7,39

Կարևոր իրադարձություններ

Ողբերգական վթար Ստեփանավանում․ 24-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել 2 հետիոտնի. վերջիններս տեղում մահացել են

13 Փետրվար, 2020 18:46
Ողբերգական վթար Ստեփանավանում․ 24-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել 2 հետիոտնի. վերջիններս տեղում մահացել են

Այսօր՝ փետրվարի 13-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Լոռու մարզում: Այս մասին հայտնում է Shamshyan.com-ը։

Ժամը 17:15-ի սահմաններում Ստեփանավան քաղաքի բնակիչ, 24-ամյա Ժորա Մալերյանը իր վարած Mercedes մակնիշի 36 NZ 969 համարանիշի ավտոմեքենայով վրաերթի է ենթարկել 2 հետիոտի:

Վրաերթի ենթարկվածները տեղում մահացել են, իսկ Mercedes-ն էլ բախվել է կայանված վիճակում գտնվող Opel մակնիշի 47 OX 007 համարանիշի ավտոմեքենային:

Փաստի առթիվ Ստեփանավանի քննչական բաժնում ՀՀ քր օր-ի 242 հոդվածի 3-րդ մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ: Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են մահացածների, վարորդների ամբողջական տվյալները: Աղբյուրի տեղեկություններով՝ մահացածները կանայք են։

 

Մեկնաբանություններ

Լրահոս

Դիտել ավելին