Կարևոր իրադարձություններ

«Ես չեմ պատրաստվում դառնալ Գյումրու քաղաքապետ, կամ որևէ պաշտոն ստանալու նպատակ չունեմ»․ Մկրտիչ Արզումանյան

13 Փետրվար, 2020 17:59
Հեղինակ՝ Մկրտիչ Արզումանյան
«Ես չեմ պատրաստվում դառնալ Գյումրու քաղաքապետ, կամ որևէ պաշտոն ստանալու նպատակ չունեմ»․ Մկրտիչ Արզումանյան

Դերասան Մկրտիչ Արզումանյանը Ֆեյսբուքյան իր էջում գրում է․

«Սիրելիներս։ Ցանկանում եմ անդրադառնալ վերջին օրերին շրջանառվող ապատեղեկատվությանը։ Ես չեմ պատրաստվում դառնալ Գյումրու քաղաքապետ, կամ որևէ պաշտոն ստանալու նպատակ չունեմ։

Ես անչափ շատ եմ սիրում իմ աշխատանքը և ասեմ ավելին, զբաղվելով իմ գործունեությամբ, լինելով իմ տեղում` արվեստի բնագավառում, շատ ավելին կարող եմ անել ոչ միայն իմ հարազատ քաղաքի, այլև իմ երկրի համար։

Հ.Գ. Քաղաքականության մեջ չեմ եղել, չկամ և հուսով եմ, որ մոտակա 100 տարիների ընթացքում չեմ լինի»:

 

Լրահոս

Դիտել ավելին