Կարևոր իրադարձություններ

Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհներն անորոշ ժամանակ փակ կլինեն

13 Փետրվար, 2020 17:42
Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհներն անորոշ ժամանակ փակ կլինեն

Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ փետրվարի 13-ին, ժամը 17:10-ի դրությամբ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ:

Արագածոտնի մարզի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները դեռ անորոշ ժամանակ փակ կլինեն:

Փակ է նաև Վարդենյաց լեռնանցքը:

Դժվարանցանելի են Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհը (բեռնատարների համար), Սևանի թերակղզուց դեպի Ծովագյուղ գյուղ տանող ավտոճանապարհը և Շիրակի մարզի Ամասիայի, Աշոցքի տարածաշրջանների ավտոճանապարհները:

Կոտայքի, Գեղարքունիքի, Լոռու, Սյունիքի մարզի Սիսիան-Գորիս, Շիրակի մարզերի ավտոճանապարհներին, ինչպես նաև Արագածոտնի մարզի Քուչակ-Ապարան և  Ծաղկահովիտ գյուղի  ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց:

Կոտայքի, Արարատի մարզերում, Արագածոտնի մարզի Թալինի և Աշտարակի, Շիրակի մարզի Ախուրյանի և Ամասիայի տարածաշրջաններում, Վայոց ձորի մարզի Ջերմուկ, Վայք քաղաքներում, Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհին, Սարավան-«Զանգեր»հատվածում տեղում է ձյուն:

 

 

Լրահոս

Դիտել ավելին