Կարևոր իրադարձություններ

Դալիի ու Պիկասոյի գործերը՝ մարտի 7-ից ապրիլի 26-ը Հայաստանի ազգային պատկերասրահում

13 Փետրվար, 2020 16:53
Դալիի ու Պիկասոյի գործերը՝ մարտի 7-ից ապրիլի 26-ը Հայաստանի ազգային պատկերասրահում

Մարտի 7-ից ապրիլի 26-ը Հայաստանի ազգային պատկերասրահը և «Ազգերի արվեստ» հիմնադրամը կներկայացնեն «Դալի և Պիկասո» ցուցահանդեսը, հայտնում են պատկերասրահից:

Դրա շրջանակում նախատեսում են ցուցադրել Դալիի և Պիկասոյի մոտ 300 ստեղծագործություն՝ մեկենաս և հավաքորդ Ալեքսանդր Շադրինի մասնավոր հավաքածուից:

Հավաքածուն 4-րդն է մասնավոր հավաքածուների մեջ: Սա Դալիի քանդակի՝ ամենամեծ, իսկ Պիկասոյի խեցեգործական աշխատանքների ամենաներկայանալի հավաքածուներից է ամբողջ աշխարհում:

Նախագիծը ներկայացվել է մոտ 11 երկրում, դրա ղեկավարը ՀՀ ազգային պատկերասրահի տնօրեն Արման Ծատուրյանն է:

Դալին իսպանացի հայտնի նկարիչ, քանդակագործ, գրող է, սյուռեալիզմի հիմնադիրներից մեկը: Նա հեղինակել է «Վերջին ընթրիքը», «Հիշողության կայունություն», «Կորպուս գիպերկուբուս» և մի շարք այլ հայտնի կտավներ:

Իսպանացի նկարիչ, քանդակագործ Պաբլո Պիկոասոն Կուբիստական շարժման հիմնադիրներն է։ Նրա հայտնի կտավներից են «Ալժիրցի կանայք», «Գեռնիկա», «Երազ», «Ավինյոնի աղջիկները» և այլն:

 

Լրահոս

Դիտել ավելին