Կարևոր իրադարձություններ

Ադրբեջանը փակել է օդային տարածքը, մենք իրավունք չունենք դեպի Արցախ թռիչքներ թույլ տալ․ Ռևազյան

13 Փետրվար, 2020 12:43
Ադրբեջանը փակել է օդային տարածքը, մենք իրավունք չունենք դեպի Արցախ թռիչքներ թույլ տալ․ Ռևազյան

Հայաստանի ավիացիոն կառույցը աշխատանք է տանում Ստեփանակերտի օդանավակայանը գործարկելու համար։ Այս մասին այսօր պատգամավորներին վստահեցրեց քաղավիացիայի կոմիտեի ղեկավար Տաթևիկ Ռևազյանը։

«Փաստը նա է, որ էսօրվա դրությամբ Ադրբեջանը որոշել է միջազգային առումով փակել Արցախի օդային տարածքը, և մենք՝ որպես Քաղավիացիայի կոմիտե, իրավունք չունենք թույլտվություն տալ թռիչքներին դեպի Արցախ։ Դա լրիվ քաղաքական խնդիր է, որ մեր մակարդակով չի կարող լուծվել»,- ասաց Ռևազյանը։

Կոմիտեի ղեկավարը ասաց, որ իրենք միջազգային կազմակերպություններում այդ խնդիրը բարձրացնել չեն կարող, իսկ ավելի բարձր մակարդակում ինչ է կատարվում՝ ինքը չգիտի։

Ռևազյանը խոստացավ այդ հարցը ճշտել արտաքին գործերի նախարարությունից։

 

Լրահոս

Դիտել ավելին